Տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին․ Անահիտ Ավանեսյան

Հասարակություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները:
Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով:
Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին: