Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք Երևանում․ «Երազ» թաղամասի նորակառույց շենքից աշխատակիցն ընկել, մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ «Երազ» թաղամասի նորակառույց շենքից աշխատակիցն ընկել, մահացել է
Հասարակություն
11:43, 25 ноябрь 2022
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, նշված հասցեում՝ նորակառույց շենքի 5-րդ հարկում, մաքրման աշխատանքներ կատարելիս ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։