Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Մոլդովայում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Մոլդովայում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները
Հասարակություն
15:05, 25 ноябрь 2022
2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետությունկայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։

Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։