Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՏՊ Երևան-Մարգարա ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Երևան-Մարգարա ավտոճանապարհին. կա զոհ
Հասարակություն
23:00, 25 ноябрь 2022
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած  բեռնատարի կցորդիչին. վարորդը տեղում մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ Հ. Կ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: