Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթարի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան

Ավտովթարի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան
Հասարակություն
13:58, 26 ноябрь 2022
Այսօր Դիլիջանում ավտովթարի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան։ 
 
Անհայտ հանգամանքներում մեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։

Վթարի ժամանակ մեքենայում է եղել նաև Գևորգ Պապոյանը։

Տուժողներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան։ Պապոյանի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է  եղել։

Դեպքից հետո պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքում, նշելով, որ իր հետ ամեն ինչ լավ է․ «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա։ Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս»: