Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակի համայնքապետի հետ ծանոթացա պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին․ Գևորգ Պապոյանը այցելել է Լոռու և Տավուշի մարզ

Սպիտակի համայնքապետի հետ ծանոթացա պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին․ Գևորգ Պապոյանը այցելել է Լոռու և Տավուշի մարզ
Հասարակություն
19:09, 26 ноябрь 2022
Չնայած հանդիպած անկանխատեսելի դեպքին, աշխատանքային այցս Լոռու և Տավուշի մարզ ընթանում է ըստ պլանավորածի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ 

Այսօր Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ծանոթացա պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին՝ ասֆալտապատում, սալապատում, գիշերային լուսավորություն, պուրակ, ջրահեռացման համակարգ և այլն, ընդհանուր ավելի քան 1,1 մլրդ դրամի աշխատանք։ 

Հիշեցնենք, որ այսօր ավտովթարի է ենթարկվել Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան։

Նշենք, որ տուժողներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան։ Պապոյանի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։