Քաղաքացիակենտրոն
լրատվություն

43 տոկոսը կողմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, 71 տոկոսը բացասական է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը․ GALLUP-ի հարցման տվյալները

43 տոկոսը կողմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, 71 տոկոսը բացասական է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը․ GALLUP-ի հարցման տվյալները
Հասարակություն
14:30, 29 ноябрь 2022
GALLUP հայաստանյան ներկայացուցիչն այսօր հրապարակել է նոր հարցման տվյալներ։ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով ՀՀ-ն ունի ավելի քան 200 զոհ և 140 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, ինչպե՞ս գնահատեք հետևյալ երկրների և ինստիտուտների արձագանքը» հարցին ի պատասխան հարցվածների 11․9 տոկոսը միանշանակ դրական են գնահատել Եվրամիության արձագանքը, իսկ 25 տոկոսը գնահատել են՝ ավելի շուտ դրական։ Հարցվածների 40 տոկոսը նշել է, որ միանշանակ դրական է գնահատում Ֆրանսիայի արձագանքը, իսկ 29 տոկոսը ավելի շուտ դրական է գնահատել։ Հարցվածների 82 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել Թուրքիայի արձագանքը, 14 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ Հարցվածների 34․8 տոկոսը նշել է, որ միանշանակ դրական է գնահատում Իրանի արձագանքը, իսկ 34 տոկոսը՝ ավելի շուտ դրական։

Հարցվածների 10․6 տոկոսն է միայն Ռուսաստանի արձագանքը դրական համարել, իսկ 19 տոկոսը նշել է՝ ավելի շուտ դրական։ Հարցվածների միայն 3․6 տոկոսն է միանշանակ դրական համարել ՀԱՊԿ արձագանքը, 8 տոկոսը՝ ավելի շուտ դրական։ Հարցվածների 43 տոկոսը կողմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։