Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի եղբայրը վրաերթի է ենթարկվել․ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետի եղբայրը վրաերթի է ենթարկվել․ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
17:15, 29 ноябрь 2022
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վրաերթի դեպք է արձանագրվել, որով զբաղվում է նախաքննական մարմինը։ Այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ոստիկանության լրատվականից։

Civic.am
-ի տեղեկություններով՝ տուժածը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայր Ա․Փաշինյանն է, որն այսօր Երևանում վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին հետևյալը․ «Վրաերթի դեպք է տեղի ունեցել, անձը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրականացվում է նախաքննություն»։