Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսկ ո՞վ է հաշվարկել՝ «Եվրատեսիլին» որքան զբոսաշրջիկ է գալու, և մենք ի՞նչ տնտեսական հավելյալ էֆեկտ ենք ունենալու․ քաղաքապետը՝ մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար 650.000 դոլար ծախսելու մասին

Իսկ ո՞վ է հաշվարկել՝ «Եվրատեսիլին» որքան զբոսաշրջիկ է գալու, և մենք ի՞նչ տնտեսական հավելյալ էֆեկտ ենք ունենալու․ քաղաքապետը՝  մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար 650.000 դոլար ծախսելու մասին
Հասարակություն
19:00, 30 ноябрь 2022
«Գիտեք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է, և այս ընթացքում աշխատանքները, որոնք իրականացրել ենք քաղաքապետարանում, արդեն կիսվում ենք պարոն Ավինյանի հետ»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ի պատասխան լրագրողների այն դիտարկման, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամեն տեղ իր հետ է։ 

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ մինչև դեկտեմբերի 30-ը նոր ավտոբուսներ կգան, որոնք կշահագործվեն 2023թ. հունվարից և 60-70 տոկոսով կթեթևացնեն ներկայիս վիճակը։  

Հարցին՝ մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար 650.000 դոլար է ծախսվել, արդյոք հնարավո՞ր չէր նախորդ տարվա զարդարանքներն օգտագործել, Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Հիմա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ ինչո՞ւ ենք ձեռք բերում նոր ավտոբուսներ, արդյոք շռայլություն չէ՞։ Վերջին 4 տարիների ընթացքում քաղաքն ընդհանրապես չի զարդարվել, չի լուսավորվել, և քանի որ տարբեր երկրներից հյուրեր ենք ունենալու՝ պատշաճ ներկայանալու համար ձեռք ենք բերել լուսատուներ, որոնք ամեն տարի կօգտագործենք։
Տոնածառն էլ ձեռք ենք բերել 2018-ին»:

Քաղաքապետը հավելեց. «Այս լուսավորությունը նաև սոցիալապես անապահով երեխաների համար է, առաջին անգամ է, որ մեծ գումար ենք ծախսում։ Իսկ ո՞վ է հաշվարկել՝ «Եվրատեսիլին» որքա՞ն զբոսաշրջիկ է գալու, և մենք ի՞նչ տնտեսական հավելյալ էֆեկտ ենք ունենալու»։