Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսով վարակվածության 136 նոր դեպք Հայաստանում, գրանցվել է մահվան 3 դեպք

Կորոնավիրուսով վարակվածության 136 նոր դեպք Հայաստանում,  գրանցվել  է մահվան 3 դեպք
Հասարակություն
11:46, 16 февраль 2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած և 3 մահվան դեպք: