Նախարարության հատուկ գիտամեթոդական նիստում չի քննարկվում ամանորյա զարդարանքի հարցը, դա քաղաքապետարանի դաշտում է. ԿԳՄՍ նախարար

Հասարակություն
«Ամանորյա միջոցառման ժամանակավոր զարդարանքի հետ կապված հարցը քաղաքապետարանի դաշտում է։ Քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևիցե մի շենքի ինչ-որ վնաս լինի, 100 տոկոսով կվերականգնվի։ Այս հարցը ԿԳՄՍ նախարարության հատուկ գիտամեթոդական նիստում չի քննարկվում կարգի համաձայն, քանի որ այն ժամանակավոր է»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ի պատասխան լրագրողների այն հարցի, թե պատմամշակութային շենքերի վրա Ամանորին ընդառաջ անցքեր են բացվում՝ արդյոք նպատակահարմա՞ր էր դա անելը։
ԿԳՄՍ նախարարը վստահություն հայտնեց, որ քաղաքապետարանը կվերականգնի դա՝ լինի ճաք, թե անցք։
ԿԳՄՍ նախարարը վստահություն հայտնեց, որ քաղաքապետարանը կվերականգնի դա՝ լինի ճաք, թե անցք։