Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքի տոնական լուսավորությունը կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ, այն բացառիկ է լինելու․ Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միջոցառումներ կլինեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով ամանորյա միջոցառումներից։

«Համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750-ամյակին նվիրված պուրակում։ Տոնական լուսավորությունը կլինի բացառիկ»,-նշեց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ նպատակ ունեն տոնական մթնոլորտն ապահովել բոլոր վարչական շրջաններում․ «Այս օրերին մեր քաղաքը հյուրաշատ է լինելու հաշվի առնելով մանկական Եվրատեսիլի անցկացմամբ պայմանավորված Երևան ժամանած հյուրերին։ Եվ տոնական լուսավորությունը կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ»։

Մանրամասն՝ տեսանյութում