Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքի լուսավորությունն ապահովող խմբից մեր պահանջն է եղել՝ շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին, նաև հին ժամանակներից մնացած անցքերն են փակվելու․ Ավինյան

«Լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերին փակցման հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է այն նվազագույն միջամտությունը, որը արվում է հետագայում շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով քաղաքի տոնական լուսավորությունն ապահովելու ընթացքում շենքերի վրա բացված անցքերին։

«Դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա փողեր են մնացել և վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ առհասարակ պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի վերաբերյալ կհասցնենք խոսել»,- հավելեց նա։