Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

Այսօր ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
Հասարակություն
09:54, 05 декабрь 2022
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․

Մասնավորապես, փակ են լինելու 

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, 

Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, 

Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, 

Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, 

Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։