Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերին 3-ին վիրավորված զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ սակայն նկատվում է որոշակի դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ

Դեկտեմբերին 3-ին վիրավորված զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ սակայն նկատվում է որոշակի դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Հասարակություն
13:05, 05 декабрь 2022
ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր․ «սակայն կայունացել է և նկատվում է որոշակի դրական դինամիկա», - հավելեց ՊՆ խոսնակը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: