Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդքան տխուր պահերից հետո այս ուրախությունը պետք էր․ իմ տեսած ամենասիրուն Երևանն էր երեկ․ քաղաքացիները՝ «Մանկական եվրատեսիլի» բացման արարողության մասին. տեսանյութ

Երեկ Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։

20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության ժամանակ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգի վրայով և մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։ 

Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Այնուհետև ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա 20-րդ «Մանկական Եվրատեսիլը»։ Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է։

 «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության վերաբերյալ մենք զրուցել ենք քաղաքացիների հետ, որոնք ներկայացրել են իրենց տպավորությունները միջոցառումից։ 

Մեզ հետ զրուցած բոլոր քաղաքացիներին շատ է դուր եկել երեկվա միջոցառումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան