Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց.Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու. Արմեն Մուրադյան

Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց.Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու. Արմեն Մուրադյան
Հասարակություն
13:14, 07 декабрь 2022
34 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից...Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«․․․Երկրաշարժից անցել է 34 տարի... Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով...
«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:

Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»,-գրել է նա: