Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում սննդային թունավորմամբ հիվանդանոցներ է դիմել 19 անչափահաս

Արցախում սննդային թունավորմամբ հիվանդանոցներ է դիմել 19 անչափահաս
Հասարակություն
14:48, 08 декабрь 2022
Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ սննդային թունավորման ախտանիշներով դիմած 26 երեխաներից բուժումը շարունակում են 2-ը։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:

Իսկ, ըստ Արցախի դատախազության Արցախի բժշկական հաստատություններ են դիմել 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ», հայտնում է Արցախի դատախազությունը։

12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է բժշկական օգնություն ստանալ հիվանդանոցային պայմաններում:

«Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։