Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ․ Աննա Հակոբյան

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ․ Աննա Հակոբյան
Հասարակություն
23:00, 08 декабрь 2022
Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ…  Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,- գրել է Աննա Հակոբյանը։