Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թվային միջավայրում մեդիագրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է

Թվային միջավայրում մեդիագրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է
Հասարակություն
19:10, 09 декабрь 2022
21-րդ դարում մարդն ամենուր շրջապատված է մեդիայով: Հատկապես երիտասարդներն իրենցժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում, որը լի է բազմաթիվ վտանգավոր երևույթներով՝ ֆիշինգ, անձնական տվյալների գողություն, դրամաշորթություն, անօրինական կամ արգելված տեղեկատվությա տարածում, համակարգչային ծովահենություն, կիբեր բուլինգ և այլն… Արդյունքում շատ երիտասարդներ տրվում են թվային միջավայրում առկա ամենատարբեր մեդիա մանիպուլյացիաներին և դառնում կիբերհանցագործությունների զոհ: Գրագետ մեդիա սպառող լինելն առավել կարևոր է հատկապես հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, որտեղ իրական պատարեզամից զատ, ընթանում է նաևտեղեկատվական պատերազմ, և մեդիան, որպես հզոր զենք,  հակառակորդի կողմից կիրառվում է ապատեղեկատվություն տարածելու, խուճապ առաջացնելու և զանազան կիբերհանցագործությունների նպատակով: Ուստի թվային մեդիա միջավայրում գրագետ ու պաշտպանված լինելը, այսպես ասած՝ դարի հրամայականն ու ժամանակի պահանջն է:

Պետության կողմից այսօր խսիտ կարևորվում է քաղաքացիների շրջանում մեդիագրագիտության և կիբերգրագիտության ոլորտում գիտելիքների մակարդակի բարձրացումը, ուստի այդ ուղղությամբ իրականացվում են տարաբնույթ ծրագրեր: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում 2022 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 30-ը իրականացվել է «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը, որը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասրակական կազմակերպությունը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում: Ծրագրի նպատակն էր զարգացնել ծրագրի մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից:

Նախագծի առաջին փուլում ծրագրի թիրախ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներից ընտրված 30 երիտասարդների համար անց են կացվել մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության ուղղությամբ կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ, որի ընթացքում կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների, ինտերակտիվ մեդիա խաղերի համադրմամբ մասնակիցերիտասարդները հաղորդակից են դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել  քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, պաշտպանել անձնական տվյալները, չդառնալ տարատեսակ կիբերհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:

Դասընթացներն ավարտած երեսուն երիտասարդներից հինգն ընտրվել և վերապատրաստվել են որպես թվային գրագիտության համայնքային առաջնորդներ՝ հնարավորություն ստանալով ծրագրի թիրախ համայնքներում անցկացնելու մեդիագրագիտության, կիբերգրագիտության և թվային գրագիտության առանցքային հարցերի վերաբերյալ իրազեկման արշավներ՝ միաժամանակ զարգացնելով մեդիա դասընթացվարի կարողություններ և ձեռք բերելով դասավանդման փորձ:

Նախագծի երկրորդ փուլում Ստեփանավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ խոշորացված համանքների Գարգառ, Պուշկինո, Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ գյուղերում և Ստեփանավան քաղաքի կրթօջախներում (հանրակրթական դպրոցներ, վարժարան, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ, Ճգնաժանմային կառավարման պետական ակադեմիայիՍտեփանավանի մասնաճյուղ) 13-18 տարեկանների շրջանում անց են կացվել տեղեկատվական հանդիպումներ, սեմինար-քննարկումներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 500 շահառու՝ ծրագրով նախատեսված 300-ի փոխարեն, ինչը վկայում է թեմայի արդիականության և ծրագրի անհրաժեշտության մասին:

Ծրագրի երրորդ փուլում տեղեկատվական հանդիպումներին մասնակցած պատանիների և երիտասարդների շրջանում անց է կացվել «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայում» խորագրով ստեղծագործական շարադրությունների և գեղարվեստական նկարների մրցույթ՝ նպաստելով թեմայի վերաբերյալ քննադատական մտածողության և ստեղծագործական երևակայության զարգացմանը լոռեցի պատիների և երիտասարդների շրջանում: Մրցույթներում առաջին երեք տեղերն զբաղեցնողների անունները հայտնի դարձան ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում, որտեղ ներկայացված էր նաև «Եղի՛ր գրագետ և պաշտպանված եմ թվային միջավայում» խորագրով մրցույթի եզրափակիչ փուլ անցած նկարների ցուցահանդեսը:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք Ստեփանավանի համայնքապետարանից, Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքների հանրակրթական դպրոցների ու կրթամշակութային այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, ծրագիրն իրականացնող ՀԿ-ի գործընկերներ, կամավորներ: Տեսակապով միջոցառման ընթացքին հետևում էին նաև դրամաշնորհատու կազմակերպության՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն ու վարչության ավագ մասնագետ Մարիանա Մինասյանը: «ԿԱՄՔ» ՀԿ նախագահ Նազելի Ավագյանն ամփոփեց և հանրությանը ներկայացրեց նախագծի արդյունքները, անդրադարձավ ծրագրի խնդիրներին ու ձեռքբերումներին, ապա սկսվեց մրցանկաբաշխությունը:

Նկաչության մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականն զբաղեցրեց Վարդաբլուրի միջնակարգդպրոցի աշակերտ Ալեքս  Ջանջուղազյանը, երկրորդ հորիզոնականը՝ Ստեփանավանի թիվ մեկ վարժարանիսանուհի Լիլիթ Վահրադյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ստեփանավանի Գրիգոր Լուսավորիչ անվան թիվ  երկու հիմնական դպրոցի աշակերտուհի Լիդիա Թունյանը: Շարադրությունների մրցույթում երրորդ և երկրորդ հոիզոնականներում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի ուսանողուհի Վիկտորյա Հովհաննսիյանը և Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի էլեն Մագթաղյանը: Առաջին հորիզոնականըգրավեց Ստեփանավանի թիվ մեկ  վարժարանի սանուհի Դայաննա Դալլաքյանը:

Մրցանակային տեղերն զբաղեցնողներն արժանացան գավաթների և պատվոգրերի, մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր: Ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից խրախուսվեցին և շնորհակալագրերի արժանացան նաև ծրագրիտարբեր փուլերին ակտիվորեն մասնակցած, երիտասարդների մեդիագրագիտությունն ու  կիբերգրագիտությունը կարևորող կրթօջախները: Հավաստագրեր հանձնվեցին նաև ծրագրի առաջին փուլի շահառու 30
երիտասարդներին, ովքեր համալրեցին մեդիագրագետ լոռեցիների բանակի առաջամարտիկների շարքը: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում ստեղծվել է «Մեդիագրագետ լոռեցիների բանակ» ֆեյսբուքյան խումբ, որի անդամները ծրագրի շահառու երիտասարդներն են, ովքեր խմբի միջոցով ոչ միայն պահպանում են միմյանց միջև կապը, այլև կիրառում ստացած գիտելիքներն ու հմտությունները, ստուգում տեղական՝ մարզային և համայնքային նշանակության լուրեր, բացահայտում ապատեղեկատվություններ, մասնակցում տարբեր տեղեկատվական մեդիա արշավների, օգնում միմյանց պաշտպանվել թվային միջավայրում:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ծրագրի շրջանակում պատրաստված «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» խորագրով խորհրդատվական-ուսուցողական տեսահոլովակ, որում նկարահանվել էին ծրագրի առաջին փուլի դասընթացներին մասնակցած լոռեցի երիտասարդները՝ հոլովակի միջոցով հանրությանը հղելով իրենց ուղերձները համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ: Տեսահոլովակի QR կոդով և ծրագրի տարբերանշանով պատրաստվել են այսպես ասած «խոսող, մեդիագրագետ շոկոլադներ», որոնք միջոցառման ավարտին բաժանվեցին ներկաներին: Սկանավորելով շոկոլադի QR կոդը՝ այն համտեսողները հնարավորություն կունենան ունկնդրել ծրագրի շահառու լոռեցի երիտասարդների խորհուրդները, թե ինչպես լինեն պաշտպանված և գրագետ թվային միջավայրում: Խորհրդանշական շոկոլադե սալիկները հյուրասիրելիս՝ ծրագրի աշխատակազմն ու ՀԿ-ի կամավորները՝ հորդորում էին շոկոլադն և շոկոլադից ստացած տեղեկատվությունը կիսել առնվազն մեկ այլ անձի հետ՝ ընկեր, ընտանիքի անդամ՝ այդ կերպ նպաստելով հանրության շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության տարածմանը այսպես ասած «քաղցր ու համեղ» մեթոդով:

Այսպիսով, գնահատելով «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» նախագծի ազդեցությունը շահառու համայնքների վրա, կարելի է արձանագրել, որ ծրագրի շնորհիվ Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում հանրության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում բարձրացել է մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ գիտելիքների մակարդակը, որն էլ շահառու համայնքների բնակիչների շրջանում անշուշտ կհանգեցնի կիբերհանցագործությունների ենթարկման վտանգի նվազեցմանը: