Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակի ոստիկանները ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։ Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին. նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում:

Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, մի քաղաքացի կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, պայթուցիչով նռնակ ու հարյուրից ավելի փամփուշտ։ Հանգամանքները պարզվում են։