Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ
Հասարակություն
14:41, 10 декабрь 2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է:

Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով:

Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»,- գրել է Ավինյանը։