Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը հաստատել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

Կառավարությունը հաստատել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը
Հասարակություն
12:15, 16 февраль 2021
Փետրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար  կարևոր փաստաթուղթ ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Դրա շնորհիվ կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որ ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում, տարբեր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Կկարողանանք նաև մշտադիտարկել այն բոլոր դեպքերը, երբ երեխաները, չնայած ֆորմալ ընդգրկված են դպրոցում, բայց փաստացի դուրս են մնում կրթությունից՝ հաճախակի բացակայելով, տնային ուսուցման ձևակերպման և փաստացի ուսուցում չստանալու և այլ հիմքերով։

Գործիքն աշխատելու է ծրագրային ապահովմամբ, ինքնաշխատ եղանակով, հիմնվելով միջգերատեսչական համագործակցության վրա»,- ասված է հրապարակման մեջ։