Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կդադարեցվեն գազով ջեռուցվող ուսհաստատությունների պարապմունքները․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախում կդադարեցվեն գազով ջեռուցվող ուսհաստատությունների պարապմունքները․ ԱՀ ԿԳՄՍՆ
Հասարակություն
20:16, 13 декабрь 2022
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։


«Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։