Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կկառուցվի 116 նոր առանձնատուն՝ Արցախի գյուղերից տեղահանված քաղաքացիների համար

Կկառուցվի 116 նոր առանձնատուն՝ Արցախի գյուղերից տեղահանված քաղաքացիների համար
Հասարակություն
12:42, 16 февраль 2021
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

«Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես: Նախատեսվող 116 առանձնատներից՝ առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Առանձնատները, որոնց նախագծի համար  օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարևանությամբ կկառուցվի նաև շուկա»,-մանրամասնեց  Դանիելյանը: