Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաշտոցի պողոտայում խուլիգանության և կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ վարույթի շրջանակներում ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչը

Մաշտոցի պողոտայում խուլիգանության և կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ վարույթի շրջանակներում ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչը
Հասարակություն / Իրավունք
19:30, 16 декабрь 2022
2022թ. դեկտեմբերի 15-ի երեկոյան քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում բազմաթիվ անձինք վազում են իրար հետևից և կրակում միմյանց վրա:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սկսել են իրականացվել անհրաժեշտ բոլոր քննչական, վարութային գործողությունները՝ առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու և կրակոցներ հնչեցնելու հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են  կրակված փամփուշտներ, «Բերետտա» տեսակի ատրճանակ: Իրականցված զննությամբ շենքի  բնակարաններից մեկի պատուհանի փեղկին հայտնաբերվել է շրջանաձև անցք, իսկ սենյակի հատակին՝ կրակված գնդակ:

Դեպքի վայրից բերման են ենթարկվել մի քանի անձինք։ Նույն օրը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչ:

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցները՝ առերևույթ խուլիգանության դեպքի մասնակից բոլոր անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու համար։ 
 
ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: