Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն ուսհաստատությունների պարապմունքները

Արցախում դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն ուսհաստատությունների պարապմունքները
Հասարակություն
11:19, 17 декабрь 2022
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

• Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:
• Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների  9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
• 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝  բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին: