Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր

Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր
Հասարակություն
20:02, 17 декабрь 2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գողացել են 350 հազար դոլարի ոսկյա զարդեր։