Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի մարդիկ մահացել են և դիերը չենք կարողանում բերել Արցախ, տասնյակ ընտանիքներ բաժանված են. Ռուբեն Վարդանյան

Մի քանի մարդիկ մահացել են և դիերը չենք կարողանում բերել Արցախ, տասնյակ ընտանիքներ բաժանված են. Ռուբեն Վարդանյան
Հասարակություն
10:28, 22 декабрь 2022
«Այսօր 11-րդ օրն է, ինչ մենք բլոկադայի մեջ ենք: Ես հասկանում եմ, որ մարդկանց մի մասի մոտ կուտակվել է զայրույթ, մյուսի մոտ՝ դեպրեսիա»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ իսկապես իրավիճակը ծանր է, բայց խնդրում է արցախցիներին հավատալ, որ իրենք անում են հնարավոր ամեն բան:

«Մենք ունենք խնդիր, որ ցավոք սրտի, մի քանի մարդիկ մահացել են և դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիր, որ ընտանիքները բաժանված են ու արդեն դա դառնում է երկարաժամկետ խնդիր»,-նշեց Վարդանյանը:

Նա վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, փորձում լուծում տալ բոլոր խնդիրներին:

Նա հավելեց, որ 54 տարեկանում, երբ հաջողված բիզնեսմեն էր, կայացած իր գործում ու ընտանիքում, այժմ ապրում է իր կյանքի լավագույն տարիներն ու իրեն երջանիկ զգում, քանի որ աշխատում է ապագայի սերունդների համար՝ ներդնելով իր գիտելիքը, փորձը և ամբողջ ունեցածը: