Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում մոտ 100 հազար թափուր աշխատատեղ կա, որոնք արագորեն լրացվում են օտարերկրյա աշխատողներով. Վահան Քերոբյան

Հայաստանում մոտ 100 հազար թափուր աշխատատեղ կա, որոնք արագորեն լրացվում են օտարերկրյա աշխատողներով. Վահան Քերոբյան
Հասարակություն
16:35, 22 декабрь 2022
Մեր հաշվարկներով՝ այսօր Հայաստանում մոտ 100 հազար թափուր աշխատատեղ կա, և այդ աշխատատեղերը շատ արագորեն լրացվում են օտարերկրյա աշխատողներով: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր չենք տեսնում այնպիսի դեպք, որ մարդն ուզենա աշխատել ու չկարողանա։ Թափուր աշխատատեղերը հիմնականում շինարարության, հանրային ծառայությունների, սպասարկման, գյուղատնտեսության ոլորտներում են, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններում»,- հավելեց նախարարն ու ընդգծեց՝ մարդիկ պետք է հասկանան, որ պետք է անընդհատ սովորեն, զարգացնեն իրենց հմտությունները։