Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկի ճոպանուղին ամբողջությամբ վերանորոգվել է, կգործի դեկտեմբերի 25-ից. ճոպանուղու տնօրեն

Ջերմուկի ճոպանուղին ամբողջությամբ վերանորոգվել է, կգործի դեկտեմբերի 25-ից. ճոպանուղու տնօրեն
Հասարակություն
18:01, 22 декабрь 2022
Ջերմուկի ճոպանուղին ամբողջությամբ վերանորոգվել է, դեկտեմբերի 25-ից ամբողջությամբ կգործի, տեխնիկական անվտանգությունն ապահովված է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-14-ին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից վնասվել էր նաև ճոպանուղին։

Արմեն Թադևոսյանը նշեց, որ բավական մեծ վնաս էր հասցվել ճոպանուղուն, բազմաթիվ մասեր այրվել էին, շինություններն էին վնասվել:

Հենակետերի ապակիները, դռները բոլորը կոտրված էին, ենթակայանի շթերի մեջ մոդուլներ, միկրոսխեմաներ կան՝ այրված էին, բոլորը փոխել ենք, բարեբախտաբար ճոպանը չէր վնասվել։ Կառավարությունը գումարի մեծ մասը՝ 12 մլն դրամ հատկացրեց, վերանորոգեցինք»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ճոպանուղով բարձրանալիս՝ սարի գլխից նկատելի են Ադրբեջանի զինծառայողները, հեռավորությունը ավելի քան 5 կմ է։

Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Հայաստանի մի քանի մարզերի ուղղությամբ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի։ Ռազմական ագրեսիայի հետևանքով ավերվեցին նաև նշված մարզերի քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի տները։ Հայկական կողմն ունեցավ ավելի քան 200 զոհ։
 
Նարա Մարտիրոսյան