Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր Խաչի միջնորդությամբ 2 հիվանդ այսօր Արցախից տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ

Կարմիր Խաչի միջնորդությամբ 2 հիվանդ այսօր Արցախից տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ
Հասարակություն
10:51, 04 январь 2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

[ԱՀ առողջապահության նախարարություն]