Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք ռուս խաղաղապահների կողմից

Հասարակություն
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին։
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 181 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: