Եթե ձեր ասած սկզբունքն է՝ ինձ քննադատող լրատվամիջոցներն են բացակայում, ապա դո՞ւք ինչու եք այստեղ. Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովուրդ»-ի լրագրողին
«Եթե ձեր ասած սկզբունքն է՝ ինձ քննադատող լրատվամիջոցներն են բացակայում, ապա դո՞ւք ինչու եք այստեղ»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին, թե ինչու ՀՀ վարչապետին քննադատող ընդդիմադիր լրատվամիջոցները հրավիրված չեն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ երբեք բոլոր լրատվամիջոցները ներկա չեն եղել, որովհետև ամեն օր Հայաստանում լրատվամիջոցներն աճում են. «Տեսնում եք՝ մենք լոգիստիկ պրոբլեմ ունենք, նստելու տեղ չկա: Եվ եթե դեմ չեք, հաջորդ անգամ կհրավիրեմ այն լրատվամիջոցներին, որոնք այսօր հրավիրված չեն, և ձեզ չեմ հրավիրի տեղերի բացակայության պատճառով»:
Նրա խոսքով՝ Հայաստանն այնպիսի երկիր չի, որտեղ հնարավոր է այնպես անել, որ որևէ հարց չհնչի: