Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձվել է 67 հազար կենսաթոշակառուների և նպաստառուների. վարչապետ

«Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող զարգանում է. հունիսին ունեինք գրեթե 0-ական շրջանառություն, իսկ արդեն հուլիսին՝ 524 մլն դրամի, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝ 1 մլրդ 412 մլն-ի, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն-ի, նոյեմբերին՝ 2 մլրդ 231 մլն-ի, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն-ի»,- այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ըստ այդմ՝ հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձվել է 67 հազար քաղաքացիների:

«Ստացվում է, որ 67 հազար մարդու համար թոշակը 2022 թվականին ավելացել է միջինում 3000 դրամ գումարած 3.400 դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և կարևորեց այս մեխանիզմի արդյունավետությունը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցող բանկերին: