Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը

Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը
Հասարակություն
14:55, 27 апрель 2021
Այսօր մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։
Սմբատ հակոբյանը ծնվել է 1967թ․ հունվարի 17-ին Երևանում։
1981-83թթ․ ծառայել է ծառայել է Խորհրդային բանակում։
1988թ․ անդամագրվել է Արցախյան շարժմանը
1990-95թթ․  ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր
1989-1994թթ․ Արցախյան ազատամարտի մասնակից
1996-2001թթ․ծառայել է ՀՀ ՊՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։
2003թ․ «Ազատամարտիկների դաշինիք»-ի խորհրդի անդամ։
Սմբատ Հակոբյանի մահվան մասին լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը:
«Սմբատ Հակոբյանը արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկն էր՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատարը, 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատարն էր»,-նշել է Արամ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը մասնակցում էր նախկին իշխանությունների հրաժարականի պահանջով բազմաթիվ միջոցառումների, երթերի, ցույցերի և այդ միջոցառումներից մեկից հետո էլ՝ 2015 թվականի սեպտեմբերի 21-ին, դաժան ծեծի էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։
Ծեծի արդյունքում նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, որոնք էլ հետագայում առողջական խնդիրներ էին առաջացրել։ Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպի մեջ շոշափվում էր ՀՖՖ նախկին նախագահ,  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունը։