Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի AstraZeneca-ով

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի AstraZeneca-ով
Հասարակություն
19:46, 27 апрель 2021
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 28-ին հանրային կերպով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ը նախարարությունից ճշտեց, որ Ավանեսյանը պատվաստվելու է AstraZeneca պատվաստանյութով:

Նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ում: