Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

Հասարակություն / Գիտություն
.jpg)
Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ը մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում նախարարության երկարաժամկետ գործընկերներից է, որի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանի հաստատումից հետո գործընկեր կազմակերպությունների հետ կքննարկենք դրա իրականացման հեռանկարները: Այդ հարցում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Թոմաս Լիխտենբերգը, որը 2022 թվականի նոյեմբերից է ստանձնել «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ.
«Ուրախ եմ նաև, որ կարևորում եք մեծահասակների կրթության ապահովումը: Պատրաստ ենք աջակցել դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ասել է Թոմաս Լիխտենբերգը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում Կառավարության՝ մինչև 2026 թվականի ծրագրում մի քանի կետ էր ընդունվել, այդ թվում՝ կրթության ոլորտի օրենսդրության մեջ օգտագործվող տերմինաբանությունը միջազգային և եվրոպական տերմինաբանության հետ համահունչ դարձնելու վերաբերյալ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանի հաստատումից հետո ևս քննարկել համագործակցության հեռանկարները: