Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության շենք մտած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կմնան կալանավորված

Կառավարության շենք մտած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կմնան կալանավորված
Հասարակություն / Իրավունք
16:18, 16 февраль 2021
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, Կառավարության շենք մուտք գործած Ռոբերտ Քոչարյանի աջակից Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կմնան կալանավորված: Այս մասին գրում է Armtimes.com-ը։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ամբաստանյալների նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները:

Հիշեցնենք, որ պաշտպան Արամ Վարդեւանյանը Խառատյանին 15 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը գրավի չափ չէր նշել՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը:

Խառատյանն ու Գրիգորյանը մեղադրվում են նոյեմբերի 10-ին ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Նրանք անազատության մեջ են: