Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում պատերազմի մասնակցի թաղմանը բախում է գրանցվել հարազատների ու ոստիկանների միջև․ 20 մարդ ձերբակալվել ու ծեծի է ենթարկվել

Ադրբեջանում պատերազմի մասնակցի թաղմանը բախում է գրանցվել հարազատների ու ոստիկանների միջև․ 20 մարդ ձերբակալվել ու ծեծի է ենթարկվել
Հասարակություն
10:47, 29 апрель 2021
Ադրբեջանում Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի հուղարկավորության ժամանակ միջադեպ է գրանցվել ոստիկանների ու զոհվածի հարազատների միջև։ Այս մասին հաղորդում է Meydan TV-ն։

Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Նարդարան ավանում։ Նարդարանի բնակիչ Հուսեյն Խալիլովը հիվանդանոցում օրերս է մահացել Արցախյան պատերազմում ստացած վիրավորումից։ Ոստիկանությունը փակել է Խալիլովի տուն ու գերեզմանոց տանող ճանապարհը, ինչը հանգեցրել է իրավապահների և հուղարկավորության մասնակիցների միջև։

Հաղորդվում է ոստիկանության կողմից 20 մարդու ձերբակալման և ոստիկանական բաժանմունքում նրանց ծեծի ենթարկելու մասին։ ՆԳՆ-ից մեկնաբանել են, որ կարանտինի ընթացքում  հուղարկավորությանը կարող են միայն մերձավոր  հարազատները մասնակցել, այդ պատճառով էլ «նրանց, ովքեր ազգական չեն եղել, ձերբակալել են ու բացատրական զրույց ունեցել նրանց հետ»։