Զորամասի կացարանի հրդեհի պատճառով մահացած 15 զինվորների մարմինների դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, որն արդեն ընթացքի մեջ է․ ՔԿ

Հասարակություն
Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած սարսափելի ողբերգության դեպքով հարուցված քրեական գործով հարցաքննությունները և քննչական այլ գործողությունները լայն թափով ընթանում են։ Զորամասի կացարանի հրդեհի պատճառով մահացած 15 զինվորների մարմինների առնչությամբ դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, որն արդեն ընթացքի մեջ է։
Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, 3 զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են ողբերգության հանգամաքները, մասնավորապես հրդեհի առաջացման, զինծառայողների մահվան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանված լինելու վիճակը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին և հնարավոր անգործությանն իրավական գնահատական տալու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ձևավորվել է քննչական խումբ։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հունվարի 19-ի գիշերը՝ դեպքից կարճ ժամանակ անց, քննիչների և փորձագետի կողմից սկսվել և մինչև օրվա առաջին կեսը շարունակվել են դեպքի վայրի զննության աշխատանքները։ Դրանց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ։