Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է
Հասարակություն
10:57, 23 январь 2023
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Civic.am-ին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ 

«Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– ասաց Գոռ Աբրահամյանը։