Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողները թեև շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն նկատելի դրական տեղաշարժ կա նրանց վիճակում. Այրվածքաբանության ազգային կենտրոն

Հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողները թեև շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն նկատելի դրական տեղաշարժ կա նրանց վիճակում. Այրվածքաբանության ազգային կենտրոն
Հասարակություն
11:07, 23 январь 2023
Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած երեք զինվորներից երկուսը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բայց բավականին նկատելի դրական դինամիկա կա երկուսի առողջական վիճակում:Այս մասին մեզ հայտնեց Այրվածքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրենը: 

Երրորդ զինվորի վիճակը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ի սկզբանե համեմատաբար ծանր չի եղել: Նա շարունակում է բուժում ստանալ այրվածքաբանական բաժանմունքում: 

Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: