Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են. ՔԿ

Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են. ՔԿ
Հասարակություն
18:38, 25 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են։ Civic.am-ին այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Խոսնակը նշեց է, որ հարցաքննված զինծառայողները տուժողի կարգավիճակ են ստացել, հավելելով, որ երրորդ տուժածը՝ սպան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակից ելնելով։