Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորներ են նշանակվել

Դատավորներ են նշանակվել
Հասարակություն
16:11, 26 январь 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 26-ին հրամանագրեր է ստորագրել՝ դատավորներ նշանակելու վերաբերյալ։

3 դատավորներ են նշանակվել, 3-ն էլ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։

Այսպիսով․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 20-ի ԲԴԽ-7-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»:

Նախկինում զբաղեցրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 20-ի ԲԴԽ-7-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»:

Նախկինում զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 20-ի ԲԴԽ-7-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»:

Նախկինում զբաղեցրել է Արմավիր մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։