Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի Շաքի համայնքի ղեկավարը վրե՞ժ է լուծում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից․Տեսանյութ


Սյունիքի մարզի Շաքի գյուղի համայնքապետ Վահան Ղազարյանը օգնություն է բաժանում գյուղում, սակայն այդ օգնությունից չեն օգտվում այն բնակիչները, որոնք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, նրանց մեջ է նաև Զոհրաբ Իսրայելյանը, որի որդին՝ Կարեն Իսրայելյանը և փեսան, զոհվեն են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանն այսօր այցելել է Շաքի գյուղ և զրուցել զոհվածի հոր հետ, որն էլ հենց ուղիղ եթերում ասել է այդ մասին։

«Ով որ Նիկոլի կողմից է, նրանց ոչ մի բան չի հասել, ով որ Նիկոլի կողմից չի, դրանց ամենքին երկու կուբ փայտ են տվել, երկուական անասուն՝ կով են տվել։ Մեզ մի գեչի էլ չեն տվել։ Գնացել ինքս էլ մտել եմ ասել եմ՝ ամենքին մեկը տայիր՝ լրիվին հասներ, երկու-երկու բաժանել ես մենք ի՞նչ անենք։ Ասեցի հեսա գնում ենք քաղաքապետի մոտ, ասեց ուր ուզում ես գնա։ Բայց ոչ գնացել բողոքել էլ եմ, ոչ էլ, ես թքած ունեմ ձեր անասունի վրեն էլ, ձեզ էլ»,-ասաց զոհվածի հայրը։     

Դիմելով գյուղապետին՝ Ռոման Բաղդասարյանը հարցնում է, թե նա չի՞ կարող այդ օգնությունը, որը բաժանել են, առաջին հերթին բաժաներ զոհվածների ընտանիքներին։

«Դուք կարծում եք, նորմա՞լ է վրեժ լուծել զոհվածների ընտանիքներից միայն այն բանի համար, որ նրանք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ Նույն պատմությունը կա Արմավիրի մարզում, որտեղ կա մի գյուղապետ, որը վրեժ է լուծում Փաշինյանի կողմնակիցներից»,-ասաց Ռոման Բաղդասարյանը։