Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կոլցո» օպերացիան հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն էր

«Կոլցո» օպերացիան հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն էր
Հասարակություն
17:24, 30 апрель 2021
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է։

Երեսուն տարի առաջ,1991 թվականի ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Մեկնարկում է չարաբաստիկ «Կոլցո» օպեացիան,որին մասնակցում էին նաև ռուս կամավորականներ:

«Կոլցո» օպերացիան հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն էր, որի իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տաուշի շրջաններն էին: