Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես եմ, ապրում եմ. Մաեստրո Մանսուրյանը նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը․ տեսանյութ

Տիգրան Եղիայի Մանսուրյան՝ հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում։ Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։

Կոմպոզիտորը գրել է «Ձյունե թագուհին» բալետը, սիմֆոնիկ երկերից են՝ «Պարտիտ», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, երգեհոնի և լարային նվագախմբի, ջութակի և լարային նվագախմբի, ալտի և կամերային նվագախմբի, «Արվեստ Քերթության» երգչախմբի համար, կամերային երկեր՝ «Թովեմ», լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար, սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք, «Հավատով խոստովանիմ», վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր», «Երկիի Նաիրի», «Գարնան երգեր», խմբերգեր, կինոնկարների՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և թատերական «Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» երաժշտություն։

2016 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։
2022 թվականին Հայաստանում հայկական դասական և ժամանակակից երաժշտության ու պոեզիայի վերածնման նպատակով կազմակերպվել է Մանսուրյանի անվան Կոմպոզիտորների միջազգային մրցույթ։

Պարգևատրվել է՝ ՀԼԿԵՄ մրցանակ, ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, Հայաստանի Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր, Հայաստանի պետական մրցանակ, Պատվո շքանշան, «Համագործակցության աստղեր» մրցանակ, Եղիցի լույս մրցանակ։

 Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում և Պողոսյան մրցանակ Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար: