Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների է փակվել. Սասուն Միքայելյան

«Ինձ չի թվում, որ առանց ռուսների է փակվել Լաչինի միջանցքը։ Խի՞, որ ռուսներն ուզեն, չե՞ն բացի։ Եթե էսօր Ռուսաստանն ասում է, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամեն ինչը կարգավորվի, ինչի՞ մենակ Ռուսաստանի խաղաղապահներին մտցրեցին․․․»,-այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ 

«Կարեւոր եմ համարում, ես՝ Միքայելյան Սասունս, որ ուրիշ խաղաղապահներն էլ մտնեն։ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»,-ասաց Միքայելյանը։ Անդրադառնալով Ազատ գյուղի զինվորների կացարանի հրդեհին, նա ասաց՝ կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել։ 

Նա նշեց՝ անմիջական հրամանատարն է մեղավոր, գալիս է կորպուսից մինչեւ հրամանատարն է մեղավոր։ Նա ճիշտ համարեց հրամանատարական կազմի՝ պաշտոնից  ազատումը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի կամ պաշտոնից ազատելու մասին հարցը նրան զայրացրեց, ասաց՝ մի՛ քաղաքականացրեք։