Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարանները, գիտնականներն և կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին

ԱԼԴԵ քաղաքական խմբի անունից ելույթ ունեցա ձմեռային նստաշրջանի վերջին նիստին ժողովրդավարության պաշտպանության հարցում համալսարանների և գիտական համայնքի դերի վերաբերյալ. ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և տեսանյութ հրապարակել։

«Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարանները, գիտնականներն և կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն, և մենք պետք է համագործակցել, միայն միասին կարող ենք հաղթահարել ծառացած խնդիրները:

Շնորհակալ եմ խմբին ինձ վստահելու համար»,- գրել է Ղազարյանը։